Մենք գտնվում ենք նախաաշխարհամարտային փուլում, աշխարհակարգը փոխվում է. Արմեն Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Մենք գտնվում ենք նախաաշխարհամարտային փուլում, աշխարհակարգը փոխվում է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ պատերազմը ձեռնտու էր միայն Դոնեցկին և Լուգանսկին, ինչպես նաև ԱՄՆ֊ին, բայց այն պետք չէր ո՛չ Ուկրաինային ու Ռուսաստանին, և ո՛չ էլ եվրոպական պետություններին։

Նրա կարծիքով, միայն պատժամիջոցներով, առանց ռազմական կամպանիայի, հնարավոր չէ հաջողության հասնել Ռուսաստանի դեմ պայքարում։ 

Ըստ փորձագետի, Ուկրաինան շտապեց, կարելի էր ավելի հեռատեսորեն վերաբերվել հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում։