Սա համաշխարհային դիմակայություն է, փոքր երկրների անվտանգությունը հեշտ կարող է ոտնակոխ լինել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

տռռեգտեռգ

 

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է․

Կարմիրով նշված երկրները փակել են իրենց օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար։ Վստահ եմ՝ այդ բլոկադայի թե՛ աշխարհագրությունը և թե՛ ծավալները մեծանալու են։

Ստեղծված իրավիչակում առանձնահատուկ կարևորություն են ստանալու ասիական երկրներից Եվրոպա տանող այլընտրանքային ճանապարհները, այդ թվում նաև ՀՀ տարածքով անցնող ենթակառուցվածքները։ Ու քանի որ Ուկրաինայում այսօր շատ ավելի կարևոր խնդիրներ են լուծվում, քան Դոնբասի պատկանելիությունը, կարելի է ենթադրել, որ մրցակցությունն այդ այլընտրանքային ճանապարհների համար նույնպես մեծանալու է։ Սա համաշխարհային դիմակայություն է, որտեղ փոքր երկրների շահերն ու անվտանգությունը հեշտ կարող են ոտնակոխ լինել։

--00--ՍԳ