Երևանում Nissan-ում առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, օպերատիվ են գործել պարեկները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

հրդեհ

Փետրվարի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհի վայր են ժամանել ԱԻն ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 33-ամյա Արմենուհի Հովհաննիսյանին պատկանող Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել մարել կրակը, սակայն այն շատ արագ է տարածվել, և հրշեջների՝ կրակը մարելուց հետո ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։  

Տեղում ուժեացված ծառայություն են կատարել պարեկները, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն։  ԱԻՆ ՓԾ հրդեհային անվտանգությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը։   

--00—ՄՀ