Ռուսաստանը 2 hետախուզվողների կհանձնի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

նկար

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների միջև հաստատված սերտ համագործակցության արդյունքում ՌԴ գլխավոր դատախազության կողմից 2022 թ. փետրվար ամսվա ընթացքում ստեղծվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից քրեական տարբեր գործերով որպես մեղարդյալ ներգրավված և հետախուզման մեջ գտնվող ՀՀ երկու քաղաքացիներին Հայաստանին հանձնելու իրավական հիմքերը:

Մասնավորապես, ՌԴ գլխավոր դատախազությունը 07.02.2022 թ. բավարարել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ա. Գ.-ին, իսկ 15.02.2022 թ.՝ Հ. Ա.-ին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունները:

Նշված անձանցից առաջինը հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով, իսկ երկրորդը՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության փորձ կատարելու:

ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ապահովել վերջիններիս տեղափոխումը՝ հանձնելու մասին որոշումներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

2021 թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ռուսական կողմին ներկայացվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող անձանց հանձնելու մասին 21 միջնորդություն, որոնցից ՌԴ դատախազության կողմից արդեն իսկ բավարարվել է 14-ը:

--00—ԼՄ