Ուկրաինան ԵՄ-ին խնդրել է հատուկ ընթացակարգ սահմանել անհետաձգելի անդամակցության համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

աժ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձի ժամանակ ԵՄ-ից խնդրել է հատուկ ընթացակարգ սահմանել անհետաձգելի անդամակցության համար, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։ 

«Դիմում ենք Եվրամիությանը՝ Ուկրաինայի՝ նոր հատուկ ընթացակարգով անհետաձգելի անդամակցություն»,- ասել է նա, ապա հավելել, որ Ուկրաինան երախտապարտ է իր գործընկերներին աջակցության համար:

«Մեր նպատակն է լինել բոլոր եվրոպացիների հետ միասին և ամենակարևորը՝ հավասար պայմաններում»,- ասել է նա, ապա հավելել․ «Վստահ եմ՝ արժանի ենք դրան։ Վստահ եմ, որ դա հնարավոր է»:

--00—ԼՄ