Երևանի 175 և 63 համարի դպրոցներում շչակներ կգործարկվեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

շչակ

Մարտի 1-ին՝ ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 միջնակարգ և Արաբկիր վարչական շրջանի թիվ 63 հիմնական դպրոցներում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք:

Գործարկվելու են դպրոցների շչակները:

Խնդրում ենք չանհանգստանալ:

--00—ՄՀ