Էջմիածնում 8-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել․ նա հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

երեխա

Փետրվարի 26-ին՝ ժամը 18.00-ի սահմանում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի շենքերից մեկի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:

--00—ԼՄ