ԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինային շուրջ 54 միլիոն ԱՄՆ դոլար հավելյալ ֆինանսավորում տրամադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ամն

ԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայի ժողովրդին հումանիտար օգնություն ապահովելու նպատակով շուրջ 54  միլիոն ԱՄՆ դոլար  հավելյալ ֆինանսավորում տրամադրելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ դեպարտամենտը: Նշվում է, որ այս աջակցությունը հումանիտար կազմակերպություններին թույլ է տալիս օգնել Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք արդեն իսկ ունեին  օգնության կարիք և որոնք նոր են տուժել պատերազմական գործողությունների հետևանքով։

Ուկրաինային հումանիտար օգնություն ապահովելու նպատակով Միացյալ Նահանգները 2014թ․ ի վեր հատկացրել է շուրջ 405  միլիոն ԱՄՆ դոլար և շարունակում է լինել հումանիտար արձագանքի առաջատարը:

--00—ՄՀ