Քրեակատարողական հիմնարկների ծառայողների կողմից կանխվել են արգելված իրերի ներթափանցման դեպքեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

․

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ սույն թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Հ. Բ.-ին, որի տաբատից հայտնաբերել են բջջային հեռախոս:

Մեկ բջջային հեռախոս և երեք պտուտակ էլ հայտնաբերվել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 27-ին՝ ժամը 07։55-ի սահմաններում։

Նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տեղազննություն իրականացնելիս հիմնարկի քողարկող պատի մոտակայքում հայտնաբերել են ներնետված փաթեթ:

Փաթեթում առկա ծխախոտի տուփից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 11,8 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, 1 կոտրված և 3 ամբողջական դատարկ կաթոցիչ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

--00--ԱՀ