ՔՊ-ն տապալեց Շուշիի հռչակագրի դեմ հայտարարություն ընդունելու ընդդիմության առաջարկը 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեքշաբթի տապալեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկած հայտարարության նախագիծը, որն ուղղված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից օկուպացված Շուշիում կնքված հռչակագրի դեմ։ 

«Մենք սա կդիտարկենք իբրև թշնամու շահերի սպասարկում», - հայտարարեց օրինագծի համահեղինակ Սեյրան Օհանյանը, ինչից հետո ԱԺ նախագահի ժ/պ Հակոբ Արշակյանը կոչ արեց չխոսել սպառնալիքների լեզվով։ 

Հիշեցնենք, որ անցած տարի ամռանն Արցախի օկուպացված Շուշիում Ալիևի և Էրդողանի կողմից կնքված, իսկ այնուհետ արդեն երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացված հռչակագիրը ռազմական փոխօգնության մասին պայմանավորվածություն է, որն, ըստ էության, ուղղված է Հայաստանի դեմ։

--00—ԼՄ