Էրդողանն ու Լուկաշենկոն քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

․

Բելառուսի և Թուրքիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։

Կողմերը հանգամանորեն քննարկել են ռուսական ռազմական միջամտությունը և ուկրաինական վերջին զարգացումները, այդ թվում փետրվարի 28-ին Բելառուսում մեկնարկած ռուս-ուկրաինական բանակցությունները։

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է «ամեն կերպ նպաստել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը», Լուկաշենկոն իր հերթին նշել է, որ այդ դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում է Մինսկի հետ։

Կողմերը նաև քննարկել են Արևմուտքի կողմից Բելառուսի ու Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: 

Նշենք, որ Թուրքիայի կառավարության նիստի ավարտից հետո Էրդողանը հայտարարել է․ «Անկարան անընդունելի է համարում Ռուսաստանի սկսած հարձակումը Ուկրաինայի վրա»:

Նաև նշել է, որ իրենք բարձր են գնահատում «Ուկրաինայի կառավարության և ժողովրդի պայքարը»: 

--00--ԱՀ