Հետևե՛ք ձեր խոսքին, տնտեսական պատերազմները շատ հաճախ վերաճում են իրականի. Մեդվեդև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

աշխարհ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխղեկավար, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար Բրյունո Լե Մէրի այն հայտարարությանը, թե Արևմուտքը տնտեսական պատերազմ է հայտարարել Մոսկվային, կոչ է արել ավելի զգույշ լինել արտահայտությունների մեջ։ 

«Այսօր ֆրանսիական ինչ-որ նախարար հայտարարել է, թե Արևմուտքը տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին։ Հետևե՛ք ձեր խոսքին, պարոնա՛յք, տնտեսական պատերազմները շատ հաճախ վերաճում են իրականի», - գրել է Մեդվեդևը։

--00--ԿԿ