Նո՞ր հիշեցին, որ ԳՇ պետին պետք է հանել. նա մեղադրյալ էր, բայց շարունակում էր պաշտոնավարել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

«Հավկիթի շուկայում տևական ժամանակ խնդիր կա, և որևէ պետական հիմնարկ չի միջամտում ու հարցին լուծում չի տալիս: Խոշոր ընկերություններից մեկը ձվի գինը էժանացրել է, և մի շարք ընկերություններ տուժել են, իհարկե, լավ է, որ մեր հայրենակիցները կարող են էժան հավկիթ գնել, բայց որ դրանից տուժում են այլ հայրենակիցներ, դա խնդրահարույց է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Աժ-ում քննարկում էինք «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենք, արդյո՞ք արդար է, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի գործունեության հետևանքով մի շարք մանր թռչնաֆաբրիկաներ պետք է փակվեն: Ահազանգել են, որ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան 8000 հավ բաժանելու է գյուղացիներին,և 88 աշխատող մնալու է անգործ: Պետք է պարզել՝ ո՞վ է «Շիրակ» թռչնաֆաբրիկայի տերը և իշխանության հետ ի՞նչ կապ ունի, որ կարողացել է ճնշում իրականացնել հավկիթի շուկայում»,- ավելացրեց պատգամավորը:

Անդրադառնալով՝ ԳՇ պետի և վարչության պետերի պաշտոնանկության հանգամանքին՝ Թագուհի Թովմասյանը նշեց. «Վաղուց պետք է ԳՇ պետը պաշտոնանկ արվեր, նա մեղադրվում էր պաշտոնական դիրքի չարաշահման համար: Արտակ Դավթյանը մեղադրյալ էր, բայց շարունակում էր պաշտոնավարել, նոր հիշեցի՞ն, որ պետք է հանեն, անլուրջ վերաբերմունք է»:

Մանրամասները՝ տեսանյութում։