Եթե ՌԴ-ն 2 շաբաթում չհաղթի Ուկրաինայում, Թուրքիան կագրեսիվանա ՀՀ-ի սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Եթե ՌԴ-ն երկուսից երեք շաբաթում չհաղթի Ուկրաինայում, Թուրքիան կագրեսիվանա ՀՀ-ի սահմանին: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:

Նրա համոզմամբ, այսօր արդեն հավաքական Արևմուտքը տարբեր ուղղություններով փորձում է ճնշել ՌԴ-ին, և պատերազմի ձգձգման դեպքում չի բացառվում, որ ՌԴ-ի համար Թուրքիայի ձեռքով հարավային ճակատ բացվի ՀՀ-ի վրայով:

«ՌԴ-ն այս ամենը շատ լավ գիտակցում է, և նրա շահերից է բխում ռազմական առումով առաջիկա օրերին հաղթել պատերազմը Ուկրաինայում»,-հավելել է մեր զրուցակիցը:

Խոսելով ՀՀ-ի առայժմ չեզոք կեցվածքից՝ բանախոսը նշեց, որ ՀՀ դիվանագիտության լավ աշխատանքի դեպքում, ինչը, ցավոք, չենք տեսնում, այն կարող է նաև օգտակար լինել՝ ՌԴ-ին հետագայում իր քաղաքական հաղթանակի ամրագրման համար:

Մանրամասները՝ տեսանյութում: