ՀՀ-ն և Արցախը կարող են պատվար հանդիսանալ Հրվ․ Կովկասում Բաքվի բռնապետի  հակառուսական նկրտումների դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

«Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ հավաքական Արևմուտքը փաստացի համատարած տնտեսական պատերազմ է սկսել Ռուաստանի դեմ։

Այս խորապատկերին Եվրոպական Միության պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ փորձելու են ի հաշիվ ռուսական գազի մեծացնել այս էներգակրի ներկրման ծավալներն Ադրբեջանից և Ալժիրից, իսկ Բաքվի բռնապետական վարչախումբը կարծես ամենևին դեմ չէ այս հարցում միանալու Մոսկվայի հակառակորդներին։

Եթե Ալժիրի վրա ազդելու որևէ գործուն լծակ Ռուսաստանը չունի, ապա Բաքվի բռնապետական վարչախմբի պարագայում դաշնակից Հայաստանի և Արցախի հանրապետությունները, հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը և այլ գործիքակազմեր, կարող են պատվար հանդիսանալ Հարավային Կովկասում Բաքվի բռնապետի նաև հակառուսական նկրտումների դեմ։

Ուստի, հաշվի առնելով այս ամենը, կարծում եմ՝ Մոսկվան պետք էլ ավելի շահագրգիռ դառնա ոչ միայն վերազինելու և արդիականացնելու հայկական զինված ուժերը, այլ նաև դիտարկելու Արցախից բռնազավթված տարածքների ապաբռնազավթման և ապաադրբեջանականացման հնարավորությունները։

Սակայն այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է նաև հայակական կողմից գործուն և քրտնաջան աշխատանք, որովհետև մարտահրավերներին զուգահեռ ստեղծվել են նաև նոր հնարավորություններ»։

 --00—ՄՀ