Կոտայքի,Արագածոտնի և Սյունիքի մարզերում ձյուն է տեղում․փակ է Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

--00--ԱՀ