Ալիևն ու Մակրոնը հեռախոսով քննարկել են ուկրաինական ճգնաժամը և հումանիտար օգնության տրամադրման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

ալիև

Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսով քննարկել են ուկրաինական ճգնաժամը, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև էներգետիկ հարցերի շուրջ։  

«Մարտի 1-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակը և երկրին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերը», - ասվում է հաղորդագրությունում։ 

--00—ԼՄ