Ուկրաինան ձգձում է բանակցություններն ԱՄՆ-ի հրահանգով. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

 

տռռեգտեռգ

Ուկրաինայի կառավարությունը ձգձում է բանակցությունները Ռուսաստանի հետ՝ ռազմական գործողություններին վերջ տալու ու հարցի քաղաքական լուծումը գտնելու համար Միացյալ Նահանգների հրահանգով։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև անդրադարձել է Կիևի՝ ատոմային զենք ձեռք բերելու հավանակությանը՝ նշելով, որ Մոսկվան երբեք դա թույլ չի տա։ 

«Ռուսական ռազմական գործողությունն այդ թվում նաև Կիևում նպատակ ունի զինաթափել Ուկրաինային։ Ռուսաստանը երբեք թույլ չի տա Ուկրաինային ստանալ ատոմային ռումբ», - նշել է նա։

--00--ՍԳ