Աշխարհն անլուրջ մարդկանց հույսին է մնացել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

 

տռռեգտեռգ

Քաղաքականությունը խիստ անհամապատասխան է դարձել ժամանակակից մարտահրավերներին: Այս երկուսը, կարծես, տարբեր ուղղություններով զարգացած լինեն: Մի դեպքում աներևակայելի դեգրադացիա, մյուսում` աշխարհի գոյությանը սպառնացող էվոլյուցիա: Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Մի կողմից Զելենսկուն հոտնկայս ծափահարող եվրապատգամավորներ ու Լավրովի ելույթի ժամանակ դահլիճը ցուցադրաբար լքող պատվիրակություններ, մյուս կողմից` պատերազմի դաժան կադրեր…

Համաձայնեք, որ քաղաքականությունը խիստ անհամապատասխան է դարձել ժամանակակից մարտահրավերներին: Այս երկուսը, կարծես, տարբեր ուղղություններով զարգացած լինեն: Մի դեպքում աներևակայելի դեգրադացիա, մյուսում` աշխարհի գոյությանը սպառնացող էվոլյուցիա:

Աշխարհն անլուրջ մարդկանց հույսին է մնացել: Սարսափելի է: Ֆեյսբուքյան մի լայքը նրանց համար ավելի արժեքավոր է, քան ռումբերի տակ զոհվող երեխաների կյանքերը»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։

--00--ՍԳ