Պատերազմի հետևանքով ՌԴ-ից ՀՀ ներմուծումը կավելանա, տրանսֆերտները կնվազեն. Վաչե Գաբրիելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանից Հայաստան ապրանքների ներմուծումը կավելանա, իսկ տրանսֆերտները կնվազեն: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում, այն է՝ Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին, ըստ էության, տուժում են բոլոր կողմերը, այն անդրադառնում է բոլոր կողմերի տնտեսությունների վրա, շահում է միայն Չինաստանը:

Բանախոսի պնդմամբ, չնայած արևմտյան պատժամիջոցները բազմակողմանի են ու իրենց ծավալով աննախադեպ, միևնույն է, միջազգային շուկայից ռուսներին ամբողջությամբ հանել հնարավոր չէ:

ՀՀ նախկին փոխվարչապետն անդրադարձել է նաև թեմային առնչվող մի շարք այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: