Մելիքսեթ Պողոսյանը կազատվի Սյունիքի մարզպետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

նկար

Կառավարության որոշմամբ՝ Մելիքսեթ Պողոսյանն ազատվելու է Սյունիքի մարզպետի պաշտոնից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից», - ասված է որոշման մեջ:

Այն ընդունվելու է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ 

--00—ԼՄ