ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի գնի 50%-ը

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

պարարտանյութ

ՀՀ կառավարությունը որոշել է մինչև 3 հա հողատարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին սուբսիդավորել պարարտանյութի գնի վաճառքի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 ՀՀ դրամը: 

Ընթացիկ տարում պարարտանյութերը, մասնավորապես՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական, 2.5-3 անգամ գնաճ են արձանագրել, ինչը գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր ֆերմերներին դրել է խոցելի իրավիճակում: 

Միջազգային շուկայում նկատվող պարարտանյութերի գների կտրուկ աճը պայմանավորված է պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող եվրոպական մի քանի ընկերությունների գործունեության դադարեցմամբ, ինչպես նաև գազի համաշխարհային գների բարձրացման արդյունքում ապրանքների միջազգային գների աճով։ 

Ծրագիրն իրականացվելու է 2022թ.-ին ՀՀ բոլոր մարզերում։

--00—ՄՀ