«Դեռ տալու բան ունեմ սպորտին, բայց․․․»․ Վանես Մարտիրոսյանը՝ մեծ սպորտից հեռանալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Thumbnail

Ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հեռանում է մեծ սպորտից: Այդ մասին մարզիկը գրել է թվիթերյան  միկրոբլոգում: Վանես Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է, որ այսուհետ իր կարիերան կշարունակի որպես մարզիչ:

«Ես դեռ տալու բան ունեմ սպորտին, բայց ես ավելի երիտասարդ չեմ դառնում: Մեծ սպորտից դուրս գալուց հետո մարզիչ կդառնամ շնորհիվ Դոն Քինգի»,- գրել է մարզիկը: