Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը կկյանա Բրեստի մարզում՝ 16:00-ին. Մեդինսկի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

մեդինսկի

Ուկրաինական կողմի հետ հանդիպումը այլ վայր տեղափոխելու և հետաձգելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը:

Նա ընդգծել է, որ հանդիպումը տեղի կունենա Բրեստի մարզում և կարող է սկսվել Մոսկվայի ժամանակով 16:00-ին (խմբ.՝ Երևանի ժամանակով), փոխանցում է 1lurer.am-ը։

Ավելի վաղ Մեդինսկին հայտնել էր, որ Բելովեժյան թավուտի ընտրությունը՝ որպես Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների վայր, եղել է փոխադարձ պայմանավորվածությամբ:

--00—ՄՀ