Ուկրաինայից ավելի քան 600 հազար փախստական ժամանել է Լեհաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

․

Ուկրաինայի տարածքում ռազմական գործողության սկսվելուց ի վեր Ուկրաինայից ավելի քան 600 հազար փախստական ժամանել է Լեհաստան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին  «Թվիթեր»-ի իր էջում գրել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը:

«Փետրվարի 24 –ից մինչ օրս Ուկրաինայից Լեհաստան է ժամանել 604 հազար մարդ», - տեղեկացրել է ծառայությունը:

--00--ԱՀ