ՀՀ 5-րդ նախագահի երդման արարողությունը տեղի կունենա մարտի 13-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

քաղաքական

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդման արարողությունը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 13-ին»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Վարդանյանը:

Նշենք, որ երեկ Վահագն Խաչատուրյանը Ազգային ժողովում 71 կողմ ձայներով ընտրվել է ՀՀ նախագահ։ Ընդդիմությունը չի մասնակցել ընտրությանը:

Նախագահի ընտրությունն անցկացվել է երկու փուլով:

--00--ԿԿ