ՌԴ-ին կոչ ենք անում դադարեցնել ռազմագործողությունները․ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ՄԱԿ
«Թուրքիան մերժում և դատապարտում է տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը սպառնացող այդ անօրինական գործողությունները: Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել ուժերը Ուկրաինայից»: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Այս մասին ասել ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սադըք Արսլանը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից կազմակերպված «Ռուսաստանի ագրեսիայով պայմանավորված մարդու իրավունքների վիճակն Ուկրաինայում» խորագրով հավաքին Արսլանը նշել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում ժամ առաջ խաղաղություն հաստատելու համար:

«Այդ պատճառով էլ աջակցում ենք կողմերի միջև ընթացող բանակցությունների շարունակմանը»,- ասել է Թուրքիայի ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ նիստի ժամանակ քվեարկության է դրվելու Ուկրաինայի ներկայացրած բանաձևը, որը նախատեսում է ՄԱԿ-ի կողմից ստեղծվելիք մեխանիզմի միջոցով հետաքննել «Ռուսաստանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները»:

Թուրքիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ը, Անգլիան, Ճապոնիան, Ավստրալիան և այլ երկրներ աջակցում են ՄԱԿ-ի շրջանակներում հետաքննիչ հանձնաժողով հիմնել նախատեսող նախագծին:

--00—ՄՀ