Գերմանիան պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ մեղմելու ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

 

տռռեգտեռգ

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

«Գերմանիայի կառավարությունն ուշադրությամբ է հետևում տարածաշրջանային իրադարձություններին և Եվրոպական Միության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունների մեղմման գործընթացում»,- իր խոսքում ընդգծել է դեսպանը:

Նախարար Խաչատրյանը, բարձր գնահատելով ԳԴՀ ցուցաբերած ֆինանսական, մեթոդաբանական և խորհրդատվական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, մեծապես կարևորել է նոր նախատեսվող և արդեն իսկ ընթացիկ ծրագրերը, հատկապես ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և ջրային տնտեսության ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են փոխգործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման և կայուն գործընկերային կապերի հաստատման հարցում: 

--00--ՍԳ