Ուժեղ քամիներով պայմանավորված հանրապետության որոշ տարածքներում ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

 

տռռեգտեռգ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ուժեղ քամիներով պայմանավորված՝ ընդհատվել է Լճաշեն պոմպակայանի էներգասնուցումը, որի հետևանքով ս.թ. մարտի 4-ին՝ ժամը 14:00-20:00, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 

Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի, 

Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00--ՍԳ