ԵՄ-ն կդադարեցնի Ռուսաստանի հետ սահմանամերձ համագործակցության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

եմ

ԵՄ-ն դադարեցնում է Ռուսաստանի եւ Բելառուսի հետ սահմանամերձ համագործակցության ծրագրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուրբաթ օրը՝ մարտի 4-ին, հաղորդել են Եվրոպական հանձնաժողովում (ԵՀ): Նաեւ ԵՄ-ն չի պլանավորում նոր համաձայնագրեր կնքել ռուսաստանյան հետազոտական կենտրոնների հետ:

«Եվրահանձնաժողովը դադարեցրել է Ռուսաստանի եւ Բելառուսի հետ համագործակցությունը սահմանամերձ համագործակցության ծրագրերի գործիքակազմի հետ»,-ասվում է ԵՀ-ի տարածած փաստաթղթում: Հաղորդվում է, որ համագործակցությունը նաեւ դադարեցվում է Բալթիկ ծովի տարածաշրջանի «Ինտերեգ» ծրագրի ուղղությամբ:

«ԵՄ-ն նոր համաձայնագրեր չի կնքի ռուսաստանյան հետազոտական կենտրոնների հետ»,-իր հերթին հաղորդել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը՝ հանդես գալով Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսում։

--00--ՄՀ