Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ա

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաևին և ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վարոս Սիմոնյանին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում երկրների տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձել Միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի կարգավորումներին, ինչպես նաև ֆինանսական քաղաքականության վերաբերյալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

--00--ԱՀ