Ռուսական կողմը հայտարարել է լռության ռեժիմ․ բացվում են մարդասիրական միջանցքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ю

Այսօր Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից ռուսական կողմը հայտարարում է լռության ռեժիմ, բացվում են մարդասիրական միջանցքներ՝ Մարիուպոլից եւ Վոլնովախից խաղաղ բնակիչների դուրս գալու համար։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ն։

«Մարդասիրական միջանցքնեն ու ելքի ուղղությունները համաձայնեցված են ուկրաինական կողմի հետ»,- ասված է հայտարարությունում։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԱՀ