Բախվել են Էջմիածին–Վանաձոր երթուղային Газель-ն ու Nissan-ը․ կա 7 վիրավոր

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

վթար

Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Արագած-Ապարան ավտոճանապարհի՝ Մելիք գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan մակնիշի և Վանաձոր-Էջմիածին երթուղին սպասարկող Газель մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Վիրավորներից երկուսին Գազելից դուրս են բերել փրկարարները։

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

 

--00--ՄՀ