Հայրենիքը չափազանց խորն ու պինդ էր նստած Վազգենի մեջ. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Վազգեն Սարգսյան

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ:

«Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 63 տարեկան...

«Հայրենիքը չափազանց խորն ու պինդ էր նստած Վազգենի մեջ: Ամեն ինչ համադրվում էր հայրենիքի շահի հետ՝ անձնական կյանքից մինչև պետական ամենաբարդ գործողություն:

Վազգենը հայրենասիրություն չէր քարոզում:Նա հայրենասիրության օրինակ էր իր գործով և կյանքով»:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

05.03.2019թ.»,-ասվում է ուղերձում:

--00--ՄՀ