Հաճախակիացրել է Ադրբեջանից Լեհաստան ուղևորվող խիստ կասկածելի բեռով օդանավերի թիվը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

«Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչները և վարձկաններն Ուկրաինա են տեղափոխվում Լեհաստանի տարածքով։

Այս համատեքստում ուշագրավ է, որ Ուկրաինայում մարտական գործողությունների մեկնարկին՝ դեռևս փետրվարին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունով գործող ոչ պաշտոնական թվիթերյան էջը հայտարարություն էր տարածել Ադրբեջանի տարածքում մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչների գործունեւթյան անթույլատրելիության մասին։

Իրականում կարծես խոսքը հենց այն ահաբեկիչների մասին է, որոնք Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման տարածք էին տեղափոխվել 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում և որոնց հետագա «ճակատագիրն» այդպես էլ անհայտ էր մնում։

Մինչդեռ, Ուկրաինա իբր «հումանիտար» օգնության առաքման պատրվակով Բաքվի բռնապետական վարչախումբը հաճախակիացրել է Ադրբեջանից Լեհաստան ուղևորվող խիստ կասկածելի բեռով օդանավերի թիվը, որոնցում կարող են լինել ոչ միայն զենք և ռազմամթերք, այլ նաև հենց մերձավորարևելյան ահաբեկիչների խմբեր։

#մահ_թշնսմուն»։

--00--ՄՀ