Խաչիկ գյուղում խնդրել եմ հնարավորինս շատ հող մշակել. Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Հասարակական

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր սահմանապահ Խաչիկ գյուղում քաղաքացիների հետ քննարկել ենք զարգացման պլանները։  Գյուղացիներին խնդրել եմ հնարավորինս շատ հող մշակել»։

Կառավարության նիստի օրը Վահան Քերոբյանը կրկին դիմել էր գյուղացիներին: Նա ասել էր, որ ակնկալվում է պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր մի կողմից, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ.««Կոչ եմ անում բոլոր մարդկանց, ովքեր հողատարածք ունեն, որոնք չեն մշակել նախորդ տարիներին, անպայման մշակեն, որովհետև դրա պահանջարկը լինելու է»: