Հրդեհ անասնագոմի տանիքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

 

տռռեգտեռգ

Մարտի 6-ին ժամը 11:06-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջանֆիդա գյուղի 2-րդ փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմերից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է մոտ 150 հակ անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։35-ին։

--00--ՍԳ