«Ուրարտու»-ն բասկետբոլի առաջնության նոր առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

 

տռռեգտեռգ

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության` Vbet Ա լիգայի մրցաշարային աղյուսակը նոր առաջատար ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության առաջին շրջանի ավարտից մի քանի տուր առաջ առաջատարները շարունակում են հաղթականների շարքը: «Ուրարտու»-ն մրցելով «Գյումրի»-ի հետ կարողացավ հաղթել` առավելություն ունենալով բոլոր քառորդներում: Երևանյան թիմը հաղթեց «Գյումրի»-ին 128:93 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ «Ուրարտու»-ից Ժոզե Նուչանթավանգն, էր ով հավաքեց 28 միավոր, 10 անգամ տիրեց զամբյուղից անդրադարձած գնդակին և կատարեց13 արդյունավետ փոխանցում:

Այժմ կանոնավոր առաջնության առաջատարը «Ուրարտու»-ն է, երկրորդ տեղում ընթանում է «Էրեբունի»-ն, և եռյակը եզրափակում է ԲԿՄԱ-ն:

--00--ՍԳ