Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում 150 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

 

տռռեգտեռգ

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 6-ին ժամը 11:06-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Ջանֆիդա գյուղի 4-րդ փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմերից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։35-ին, մարվել՝ 12։18-ին։ Անասնագոմի տանիքում այրվել է մոտ 150 հակ անասնակեր։

--00--ՍԳ