Խրամորթի ուղղությամբ կրակոցներից հետո խաղաղապահներն ամբողջ երկայնքով զննություն են իրականացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

 

տռռեգտեռգ

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի ինտենսիվ կրակոցները սկսել են առավոտ ժամը 08:00-ից, տևել են 5-6 րոպե, վնասներ չեն եղել։ Այս մասին 24News-ին ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։ 

Աբրահամյանն ասաց, որ արցախյան կողմի դիրքապահները պատասխան կրակով լռեցրել են թշնամուն։ «Երբ ռուսական խաղաղապահները ժամանել են, արդեն կրակոցները դադարած են եղել։ Ամեն ինչ հանգիստ է, ոչ մի խուճապ, ոչ մի բան, բնակիչները գիտեն, որ ադրբեջանցիների նպատակն է հոգեբանական ճնշում գործադրել, որ բնակչությունը լքի գյուղը», - ընդգծեց Խրամորթի գյուղապետը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական դիրքերին սահմանակից հողերում գյուղատնտեսական աշխատանքները շարունակելու հարցին, ապա Աբրահամյանն ասաց, որ դեռևս աշխատանքներ չեն կատարվում, նոր բան չկա։ «Կրակոցներից հետո խաղաղապահները եկել են, ամբողջ երկայնքով զննություն են իրականացրել, իրենց աշխատանքը կատարել են։ Այնպես որ, խաղաղապահները միշտ էլ արձագանքել են մեր ահազանգերին», - եզրափակեց Զորիկ Աբրահամյանը։

--00--ՍԳ