Մակրոնի խնդրանքով ռուսական զորքերը կրկին հրադադար են հաստատել հումանիտար միջանցք բացելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հէց

Ռուսաստանի Զինված ուժերն Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության ժամանակավոր դադար են հայտարարել, որպեսզի բացվեն մարդասիրական միջանցքներ, և դուրս գան խաղաղ բնակիչները։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ մարդասիրական շտաբի հաղորդագրությանը։ 

«Հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ռուսական ԶՈՒ-ն երկուշաբթի՝ ժամը  10.00-ից, հայտարարում է հրադադար՝ մարդասիրական միջանցքներ բացելու համար։ Դրանք կգործեն Կիևում, Մարիուպոլում, Խարկովում և Սումում», - ասված է հաղորդագրության մեջ։ 

Ռուսական կողմը նաև խոստացել է անօդաչուների միջոցով հսկել պայմանավորվածության կատարումը՝ հաշվի առնելով նախկին նման փորձերի ձախողումը։

Վերջին մի քանի օրերի ընթացքում ռուսական կողմը բացել էր մարդասիրական միջանցքներ՝ խաղաղ բնակչության դուրս գալու համար, սակայն այնտեղով շրջափակումը թողել էին քիչ քանակությամբ քաղաքացիներ։ Ըստ Մոսկվայի՝ ուկրաիանական կողմը՝ ի մասնավորի ազգայնական խմբավորումները, արգելում են խաղաղ բնակիչներին դուրս գալ շրջափակման մեջ գտնվող քաղաքներից, որպեսզի նրանց օգտագործեն իբրև կենդանի վահան։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։ Բանակցությունների 3,-րդ փուկլը նախատեսվում է այսօր։

--00—ԼՄ