Վաղարշապատի քրեական հետախույզները 150 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

 

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրամիջոց պահելու վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Տվյալի հիման վրա կայացվել է որոշում` Էջմիածնի բնակիչ, 32-ամյա տղամարդու տանը կատարել զննություն: Զննությամբ օպերատիվ տվյալը հաստատվել է:

Նկուղում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով պլաստիկ երկու տարա, որոնցից մեկը՝ 48, մյուսը՝ 108 գրամից ավելի քաշով:
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, կանեփն ինքն է ցանել ու մշակել իր հողամասում, պատրաստել և պահել իր օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

--00--ՍԳ