Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի Բելովեժսկայա պուշչայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս, առաջիկայում սպասվում են բանակցություններ Ուկրաինայի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

«Պատվիրակությունը տեղում է, բանակցությունները շուտով կսկսվեն։ Տեղեկությունը ճշտում ենք ուկրաինական կողմից»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Փետրվարի 28-ին տեղի են ունեցել բանակցություններ, բանակցությունների 2-րդ փուլը նախատեսվում էր երեկ՝ մարտի 2-ին, սակայն ուկրաինական բանագնացները չեն կարողացել հանել բանակցության վայր ժամանակին, և բանակցությունները տեղափոխվել եմ այսօր։

--00--ՄՀ