Պուտինի հրամանով կազմվել է ՌԴ-ի ոչ բարեկամական երկրների ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

կորոնավիրուս

ՌԴ կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի դեմ:

Ցուցակը ընդգրկված են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, ԵՄ երկրները, Իսլանդիան, Կանադան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Կորեան, Սան Մարինոն, Սինգապուրը, ԱՄՆ-ն, Թայվանը, Ուկրաինան, Մոնտենեգրոն, Շվեյցարիան, Ճապոնիան:

Փաստաթղթի համաձայն՝ պետությունը, Ռուսաստանի քաղաքացիները և ընկերությունները, որոնք արտարժութային պարտավորություններ ունեն օտարերկրյա վարկատուների նկատմամբ ոչ բարեկամ երկրների ցանկից, կկարողանան դրանք վճարել ռուբլով։

Բացի այդ, ցուցակում ընդգրկված պետությունների քաղաքացիների և ընկերությունների հետ ռուսական ընկերությունների բոլոր գործարքները կհաստատվեն օտարերկրյա ներդրումների վերահսկողության կառավարական հանձնաժողովի կողմից։

Նման հանձնարարությունը կառավարությանը տվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

--00--ՄՀ