ՌԴ-ն պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Կիևը կատարի պահանջները. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

 

տռռեգտեռգ

Ռուսաստանի Դաշնությունը գրեթե ավարտել է Ուկրաինայի ապառազմականացման նպատակով սկսած հատուկ օպերացիան և պատրաստ է ցանկացած պահի ավարտել ռազմական գործողությունները, եթե Ուկրաինան կատարի Մոսկվայի առաջ քաշած պայմանները։ Այս մասին «Ռոյթերս» գործակալությանը փոխանցել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Ռուսաստանն ավարտում է Ուկրաինայի ապառազմականացումը։ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Կիևը կատարի Մոսկվայի պահանջները։ Մասնավորապես, Ուկրաինան պետք է ճանաչի Ղրիմն իբրև Ռուսաստանի մաս, ինչպես նաև ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի անկանխությունը։ Կիևի ռեժիմը պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացնի և հրաժարվի որևիցե ռազմական բլոկ մտնելու մտադրությունից», - ասել է նա։

--00--ՍԳ