Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել «Կրասնոդարի» կազմում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

 

տռռեգտեռգ

ՌՊԼ-ի 20-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Ուրալին»:

59-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն ամբողջական հանդիպում է անցկացրել, իրացրել է 11 մետրանոցը։

Հարձակվող Վլադիմիր Իլինը 6 րոպե անց կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ Հյուրերը 78-րդ րոպեին կարողացել են մեկ գնդակ հետ բերել կիսապաշտպան Էրիկ Բիկֆալվիի դիպուկ հարվածի շնորհիվ։

Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 32 միավոր ունի և մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է։

--00--ՍԳ