Բաքվի բռնապետին անհանգստացրել է Արցախն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումից առանձին դիտարկելը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

․

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Բաքվի բռնապետական վարչախմբին խստորեն անհանգստացրել է Ռուաստանի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաի հայտարարությունն Արցախից Ուկրաինա առաքված մարդասիրական օգնության առաքման և ընդհանրապես Արցախն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումից առանձին դիտարկելու հանգամանքը։

Իրականում պարզ է, որ Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել հետխորհրդային Ադրբեջանի կազմում, սակայն հստակ է նաև այն, որ Բաքվի բռնապետսկան վարչախմբի կողմից կազմակերպվող կամ ուղղորդվող և «օրհնվող» պարբերական հակառուսական գործողություններն ու հռետորաբանությունը չեն կարող անպատասխան մնալ։

Ուստի, Բաքվի բռնապետին լավ կլինի այս կապակցությամբ հիշել հենց ռուսական հայտնի դարձվածքը՝ «зри в корень» և հասկանալ, որ երկու պարանի վրա խաղալ այլևս չի ստացվելու»։

․

--00--ԱՀ