Կներեք ինձ, որ չեմ կարողանում անձամբ շնորհավորել բոլորիդ, դուք արժանի եք մեծարման բոլոր ծեսերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

ասլանյան

Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակացությամբ։ Ուղերձում մասնավորապես ասված է․ 

«Սիրելի' կանայք և աղջիկներ, այսօր, ցավոք, ձեզ շնորհավորանքի խոսք եմ հղում ազատազրկման վայրից: Այսօր առավել, քան երբևէ ես ժամանակ ունեմ վերարժևորելու ձեր անգնահատելի դերը, բազմապատկելու  վանաձորցի կնոջ, մոր, ընկերոջ նկատմամբ տածած սերն ու հարգանքը: Կարոտն այն ամենակարող ուժն է, որը ստիպում է հոգու աչքերով տեսնել սիրելի մորը, խորությամբ զգալ այն սերը, որը նվիրում է կինը՝ հանուն մոլորակի հարատևության, հանուն այն ընտանիքի, որում մեզ երջանիկ ենք զգում:

Խնդրում եմ ներել ինձ, քանի որ ինձանից չկախված հանգամանքներով պայմանավորված` ես չեմ կարողանում կատարել համաքաղաքացիներիս տված խոստումները, կներեք ինձ, որ չեմ կարողանում անձամբ շնորհավորել բոլորիդ: Դուք արժանի եք մեծարման բոլոր ծեսերին։ 

Շնորհավորում եմ իմ քաղաքի, մեր մեծ համայնքի հերոսածին մայրերին, մեր քույրերին, կանանց, մեր ընկերներին, գեղեցիկ ու խելացի պարմանուհիներին, ցանկանում եմ երջանկություն, առողջություն և արժանապատիվ կյանք։ 

Բոլորիդ որդիաբար, ընկերաբար, եղբայրաբար սիրում եմ և հեռուներից զգում ձեր ջերմությունն ու ուժը։ Շնորհավորում եմ բոլորիդ գարնանային գեղեցիկ տոնը»։

--00—ՄՀ