Մաղթում եմ խաղաղ ու արդյունավետ ծառայություն և ընտանեկան բարօրություն ու հաջողություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

վահե ղազարյան

ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ․

«Սիրելի կանա՜յք, գործընկերուհինե՜ր, մայրե՜ր, քույրե՜ր, դստրիկնե՜ր:
Սիրով շնորհավորում եմ բոլորիդ՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:

Մաղթում եմ, որ ձեր Մարտի 8-երին տարին միշտ բոլորվի սիրով, ձեռքբերումներով, լույսով ու ջերմությամբ:

Մեր սիրելի գործընկերուհիներին մաղթում եմ խաղաղ ու արդյունավետ ծառայություն և ընտանեկան բարօրություն ու հաջողություններ:
Շնորհավորում եմ մեր ծառայակիցների մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին: Թող սերն ու բարին իշխեն ձեր հարկի տակ, և ձեր սիրելիները միշտ խաղաղությամբ վերադառնան ծառայությունից:

Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, մաղթում եմ վաստակած օրերի լիություն և սիրո ու հարգանքի վայելման տարիներ:
Սիրելի կանա՜յք, թող այսօր և միշտ խաղաղ լինի մեր երկրի երկինքը, օրերը՝ լուսավոր, ձեր սպասումներն՝ անտագնապ և լիուլի իրականացած:

Երջանիկ եղեք, սիրելինե՜ր»:

--00—ՄՀ