Պեկինն ԱՄՆ-ից պահանջել է հրապարակել Ուկրաինայում գործող կենսալաբորատորիաների ցանկն ու բնույթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

աշխարհ

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միացյալ Նահանգներից հրապարակել այն կենսալաբորատորիաների ցանկը, որոնք ամերիկացիները հիմնել են Ուկրաինայի տարածքում, ինչպես նաև նրանց գործունեության բնույթն ու հետազոտությունների առարկան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 7-ին հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքում գործում են ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ, որոնք զբաղված են այնպիսի վտանգավոր  հարուցիչների ուսումնասիրմամբ, ինչպիսիք են սիբիրյան խոցը, ժանտախտը, դիզենտերիան ու դիֆտերիան։ 

Նկատենք, որ նախկինում ռուսական կողմը մի քանի անգամ հայտարարել էր, որ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ գործում են նաև Հայաստանի և Վրաստանի տարածքում։

--00--ԿԿ